Թարգմանելու գործընթացը շարունակվում է

Ավելացվել է՝ , հեղինակ՝ Լրացված է WordPress-ի տակ։

Ի լրում WordPress-ի միջերեսի և 3 լռելյայն տեսաձևերի թարգմանությանը, վերջին 2 օրում ամբողջությամբ են թարգմանվել WordPress-ի հարակից նախագծերից մի քանիսը՝

  • Rosetta — WordPress-ի միջազգային կայքերի համար նախատեսված տեսաձևը
  • Browse Happy — օգտագործվող դիտարկչի տարբերակը ստուգող և անհրաժեշտության դեպքում արդիացման առաջարկություններ ցուցադրող խրվակը
  • Forums — WordPress.org կայքում միջազգային ֆորումի միջերեսը
  • Apps — WordPress.org կայքի շարժական սարքավորումների համար նախատեսված տարբերակի միջերեսը

Այժմ աշխատանքներ են տարվում՝ WordPress.org կայքի խրվակների և տեսաձևերի բաժինների միջերեսը թարգմանելու ուղղությամբ։

Սպասեք հետագա նորություններին …

Հայերեն թարգմանությունը վերջապես պատրաստ է

Ավելացվել է՝ , հեղինակ՝ Լրացված է WordPress-ի տակ։

Հարգելի WordPress-ի հայալեզու օգտվողներ։

Ուրախ եմ հայտնել ձեզ մի լավ նորություն։

27.07.2015-ին ինձ վերջապես շնորհեցին խմբագրողի արտոնությունները hy.wordpress.org կայքում և հայերեն թարգմանության բաժնում, ինչի շնորհիվ 31.07.2015-ին մենք վերջապես ունեցանք հրատարակված առաջին ամբողջական Հայերեն թարգմանությունը։ Տեղեկացնում եմ, որ այս թարգմանությունը համարյա ամբողջությամբ կատարվել է իմ կողմից, բացառությամբ Continents and Cities ֆայլում առկա քաղաքների և երկիրների թարգմանությանը, որոնց համար ես օգտագործեցի http://www.koreolan.org/ կայքից ներբեռնված ֆայլը։

Ստիպված են ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձել են օգնել այս նախագծին՝ տարիների ընթացում ավելացնելով իրենց թարգմանությունների տարբերակները https://translate.wordpress.org/locale/hy/default/wp բաժնում, քանի որ ես ստիպված եմ եղել ջնջել դրանք առանց ստուգելու, որպեսզի բացառվեն բոլոր տարաձայնություններ՝ կապված նույն եզրի տարբեր ձևով արված թարգմանությունների հետ։ Ենթադրում եմ, որ այնտեղ կարող էին լինել ավելի լավ տարբերակներ, քան թե իմը, սակայն ես ուղղակի ի վիճակի չեմ եղել՝ ստուգել բոլոր առկա տողերը, որոնց քանակը 1500-ից ավել էր։

Խնդրում եմ բոլոր հայտնաբերված տառասխալների ուղղումները և այլ առաջարկները ուղարկել անմիջապես ինձ՝ aaleksanyants at yahoo dot com էլ-փոստի հասցեով։

Հարգանքով,

Անդրեյ Ալեքսանյանց

Բարի Գալուստ

Ավելացվել է՝ , հեղինակ՝ Լրացված է WordPress-ի տակ։

Շուտով կունենանք հնարավորություն օգտագործել WordPress-ը Հայերեն տարբերակով: