WordPress.org

հայերեն

Բարի Գալուստ

WordPress-ը հանդիսանում է առցանց հրատարակումների համար նախատեսված կատարյալ հենք, որը բնորոշվում է իր գեղեցկությամբ, չափանիշներին համապատասխանելով և օգտագործման հեշտությամբ։ WordPress-ը անվճար է և տարածվում է ազատ օգտագործման GPL արտոնագրով։

Այլ կերպ ասած, WordPress-ը նրանց համար է, ովքեր ցանկանում եք աշխատել իրենց կայքերի հետ, այլ ոչ թե պայքարել դրանց դեմ։

Այստեղից դուք կարող եք ներբեռնել WordPress-ի ամենավերջին Հայերեն տարբերակը։ Եթե նկատեք որևէ տառասխալ, կամ ունենաք թարգմանության նոր առաջարկներ, այցելեք WordPress-ի Հայերեն թարգմանության ֆայլերի շտեմարան և տրամադրեք ձեր տարբերակը։

Ներբեռնում

Այս բաժնի աջ մասում ցուցադրվող կոճակի օգնությամբ դուք կարող եք ներբեռնել WordPress-ի վերջին տարբերակի փաթեթը, որն իր մեջ արդեն իսկ պարունակում է Հայերեն լեզվային ֆայլեր։

WordPress-ի 4.0 տարբերակից սկսած, թարգմանության ֆայլերը վերբեռնելու կարիք այլևս չկա։ Կայքի միջերեսը Հայերեն լեզվով դարձնելու համար անհրաժեշտ է ընդամենը այցելել Կառավարակետ (Dashboard)  -> Կայանքներ (Settings)  -> Ընդհանուր (General), և այդ էջի ներքևում ընտրել ձեր լեզուն (Հայերեն), որպեսզի այն տեղակայվի ձեր կայքում ինքնաշխատ կերպով։

Այսքանը :-)

Ներբեռնել WordPress 4.3 .zip — 7.2 MB

Ներբեռնել .tar.gz — 6.6 MB

Ներբեռնելու այլ տարբերակներ

Պաշարներ

WordPress-ի տեղակայման կամ օգտագործման հետ կապված օգնություն ստանալու համար, ծանոթացեք ձեր լեզվով առկա ուղեցույցներին։