Բարի Գալուստ

WordPress-ը հանդիսանում է առցանց հրատարակումների համար նախատեսված կատարյալ հենք, որը բնորոշվում է իր գեղեցկությամբ, չափանիշներին համապատասխանելով և օգտագործման հեշտությամբ։ WordPress-ը անվճար է և տարածվում է ազատ օգտագործման GPL արտոնագրով։

Այլ կերպ ասած, WordPress-ը նրանց համար է, ովքեր ցանկանում եք աշխատել իրենց կայքերի հետ, այլ ոչ թե պայքարել դրանց դեմ։

Այստեղից դուք կարող եք ներբեռնել WordPress-ի ամենավերջին Հայերեն տարբերակը։ Եթե նկատեք որևէ տառասխալ, կամ ունենաք թարգմանության նոր առաջարկներ, այցելեք WordPress-ի Հայերեն թարգմանության ֆայլերի շտեմարան և տրամադրեք ձեր տարբերակը։