Թարգմանելու գործընթացը շարունակվում է

Ի լրում WordPress-ի միջերեսի և 3 լռելյայն տեսաձևերի թարգմանությանը, վերջին 2 օրում ամբողջությամբ են թարգմանվել WordPress-ի հարակից նախագծերից մի քանիսը՝

  • Rosetta — WordPress-ի միջազգային կայքերի համար նախատեսված տեսաձևը
  • Browse Happy — օգտագործվող դիտարկչի տարբերակը ստուգող և անհրաժեշտության դեպքում արդիացման առաջարկություններ ցուցադրող խրվակը
  • Forums — WordPress.org կայքում միջազգային ֆորումի միջերեսը
  • Apps — WordPress.org կայքի շարժական սարքավորումների համար նախատեսված տարբերակի միջերեսը

Այժմ աշխատանքներ են տարվում՝ WordPress.org կայքի խրվակների և տեսաձևերի բաժինների միջերեսը թարգմանելու ուղղությամբ։

Սպասեք հետագա նորություններին …

Թողնել պատասխան